Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28 կմ-ին բախվել են Արշալույս գյուղի բնակիչ՝ 31-ամյա Արտակ Երանոսյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի և Հովտամեջ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Վարդան Ավագյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com -ի փոխանցմամբ վթարի հետևանքով Ա. Երանոսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում: