
Հունիսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում բախվել են Ուջան գյուղի բնակիչ, 34-ամյա Լյովա Խ.-ի վարած Mercedes մակնիշի և Ձորափ գյուղի բնակիչ, 39-ամյա Անդրանիկ Ա.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: