Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ «Կերա այն, ինչ զինվորները ուտում էն, այնպես չի, որ ես փափկասուն եմ,...

«Կերա այն, ինչ զինվորները ուտում էն, այնպես չի, որ ես փափկասուն եմ, մի ժամ հետո իմ ինքնազգացողությունը վատացավ». Փաշինյան

0

Լոռու մարզի Օձուն համայնքում քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ բանակի սննդին ու պատմեց, թե ինչն է դրդել իրեն բանակի սնունդը փոխել, ելակ տալ:Այս մասին հայտնում է`aravot.am -ը:

«Ոնց է եղել սննդի պատմությունը: Ես վարչապետ դառնալուց հետո գնացել էի առաջնագիծ, 2018-ի մայիս-հունիսն էր: Բացեցի սննդի բանը, ասեցի՝ սա, սա, սա, սա բերեք: Պահածո, տարբեր ուտելիքներ էին, փորձեցի, կերա այն, ինչ զինվորները ուտում էն: Այնպես չի, որ ես փափկասուն եմ, մի ժամ հետո իմ ինքնազգացողությունը վատացավ»: Օձունցիները արձագանքեցին՝ երեւի գոմեշի միս է եղել: Փաշինյանը հակադարձեց. «Գոմեշի միսը հլը ոչինչ: Ես հարց դրեցի՝ սա ուտելու հարց չի, զինվորի ինքնազգացողության հարց է, մարդը պետք է ժամապահ լինի՝ ամենաբարձր զգոնությամբ: Այս սնունդը ուտելով՝ իր մարտունակությունն ընկնում է: Մենք զբաղվում ենք բանակի մարտունակությամբ: Մենք զենք ենք առել, բայց միլիոնատեր չենք դառել, ճանապարհ ենք կառուցել, բայց միլիոնատեր չենք դառել, դպրոց ու մանկապարտեզ ենք կառուցել ոչ թե ատկատի համար, այլ՝ երեխայի համար: Սննդի հարցը լուծել ենք ոչ թե ատկատի համար, այլ՝ զինվորի համար, զինվորի ծնողի համար, որ ծնողը չմտածի՝ տենաս բալես սովա՞ծ է, թե՞ կուշտ: 2018-ից հետո մայրե՛ր, ասեք, որ համոզված եք եղել, որ զինվորը սնվել է արժանապատիվ սննդով:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքով:

Մեկնաբանել