Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Սեւանում տեղի ունեցած դանակահարության գործով 17-ամյա և 19-ամյա երիտասարդները ներգրավվել են որպես...

Սեւանում տեղի ունեցած դանակահարության գործով 17-ամյա և 19-ամյա երիտասարդները ներգրավվել են որպես մեղադրյալներ․ ՔԿ

0

Սեւանում տեղի ունեցած դանակահարության գործով 17-ամյա և 19-ամյա երիտասարդները ներգրավվել են որպես մեղադրյալներ։

ՔԿ-ի հաղորդագրությունը ստորեւ․

2021 թվականի հունիսի 8-ին ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ դանակահարված վիճակում  հիվանդանոց է տեղափոխվել չորս երիտասարդ։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ նույն օրը Սևան քաղաքի 17-ամյա և 19-ամյա բնակիչները նույն քաղաքում գործող մանկապարտեզի հարակից տարածքում մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել համաքաղաքացիներին՝ պատճառելով մարմնական ծանր վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 17-ամյա և 19-ամյա երիտասարդները ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ Սևան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող մանկապարտեզի հարակից տարածքում 12 երիտասարդների միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ընթացքում միմյանց դանակահարել էին։

Մեկնաբանել