Գլխավոր Հասարակություն Ամենաբարձր վարկանիշն ունի Թաթոյանը, ամենացածրը՝ Վանեցյանը

Ամենաբարձր վարկանիշն ունի Թաթոյանը, ամենացածրը՝ Վանեցյանը

0

«GALLUP International Association»-ի տնօրեն Արման Նավասարդյանը հունիսի 11-ին ներկայացնելով հերթական հարցումների արդյունքները։ Մասնավորապես, թե գործիչներից ո՞ւմ վարկանիշն է ամենաբարձրը, հարցվածները պատասխանել են հետեւյալ կերպ։

ՄԻՊ Արման Թաթոյանի վարկանիշն ամենաբարձրն է՝ 3.8։ 1-5 բալ սանդղակով հարցված քաղաքացիները 2,5 բալ գնահատական են տվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ 2,3 բալ էլ գնահատվել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը։

 

«Արմեն Սարգսյանը՝ 2,3 բալ, 2,1 բալ՝ Գագիկ Ծառուկյան։ Սերժ Սարգսյանի վարկանիշն էլ 1,8 բալ է գնահատվել։ Նույն գնահատկանն է տրվել նաեւ Էդմոն Մարուքյանին»,- մանրամասնեց Նավասարդյանը՝ ընդգծելով, որ ամենացածրը գնահատվել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի վարկանիշը՝ 1.5։

Մեկնաբանել