Գլխավոր Հասարակություն Երկրի բնակիչներին դուր են գալիս վարչապետի թեկնածուների փոխադարձ վիրավորանքները. «Լուսավոր Հայաստան»

Երկրի բնակիչներին դուր են գալիս վարչապետի թեկնածուների փոխադարձ վիրավորանքները. «Լուսավոր Հայաստան»

0

 «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ , կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը  Երեւանի Կենտրոն համայնքում լրագրողների հետ զրույցում  հունիսի 11-ին ասաց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու այն դեղամիջոցը, որն առաջարկում են իրենք, ներկայում գործող քաղաքական ուժերից ուրիշ ոչ ոք չի առաջարկել։

Խոսքը, ըստ նրա, հասարակության տարբեր խմբերի հաշտեցման մասին է, որոնք գտնվում են բարիկադի այն կողմում։ «Մենք բոլորս միասին պետք է կարգավորենք մեր երկիրը եւ առաջ շարժվենք»,- կարծում է Մարուքյանը։

Քաղաքական գործիչը անդրադարձավ նաեւ իր քաղաքական ընդդիմախոսների ընտրարշավի անցկացման մեթոդներին։ Վարչապետի թեկնածուի խոսքով՝ փոխադարձ վիրավորանքները միայն սրություն են հաղորդում նախընտրական մրցավազքին՝ այն ավելի ակտուալ ու կարեւոր դարձնելով հասարակության աչքում։ «Բայց որքան ավելի շատ նրանք միմյանց վիրավորեն, այնքան ավելի հեշտ մեր ուղերձը կհասնի մարդկանց։ Ես խոսում եմ ակնհայտի մասին։ Երեկ շոկի մեջ էի այն բանից, որ մի գյուղում ինձ բավական ուղիղ եւ անկեղծ ասացին, որ ժողովրդին այս ամենը դուր է գալիս։ Ժողովրդին դուր են գալիս այդ փոխադարձ վիրավորանքները։ Ես այդ ժամանակ նրանց ասում եմ՝ ինչպե՞ս կարող է այդ ամենը դուր գալ ժողովրդին։

Ինչպե՞ս։ Հետխորհրդային տարածքում տոկոսային հարաբերակցությամբ բարձրագույն կրթությամբ քաղաքացիների ամենամեծ թվաքանակն ապրում է Հայաստանում։ Ուրեմն, ինչպե՞ս կարող են այդպիսի ժողովրդին դուր գալ փոխադարձ վիրավորանքները երկրի ներկայիս, նախկին եւ այլ ղեկավարների, ինչպես նաեւ այն անձանց մասնակցությամբ, ովքեր հավակնում են այդ պաշտոնին»,- դժգոհել է Էդմոն Մարուքյանը։

Մեկնաբանել