
Կոտայքի մարզում, այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Mercedes GL և Mercedes C Class մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով Mercedes C-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում, կան վիրավորներ։