Գլխավոր Հասարակություն Հունիսի 15-ից Երեւան-Բաթում-Երեւան երթուղու արագընթաց գնացքը վերսկսում է աշխատանքը

Հունիսի 15-ից Երեւան-Բաթում-Երեւան երթուղու արագընթաց գնացքը վերսկսում է աշխատանքը

0

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երեւան-Բաթում-Երեւան երթուղու արագընթաց գնացքը կվերսկսի իր աշխատանքը հունիսի 15-ից: Այս մասին հայտնում են ՀԿԵ ընկերության հասրակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից:

Հայաստանի մայրաքաղաքից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին, Բաթումից՝ 15:40-ին:

Տոմսերը վաճառվում են Երեւանի, Վանաձորի, Գյումրիի եւ Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաեւ ՀԿԵ կայքում:

Կայքում նաեւ կարող եք ծանոթանալ գնացքի մանրամասն չվացուցակին եւ կորոնավիրուսի պայմաններում ճամփորդությունների կանոններին:

Մեկնաբանել