Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Ավտովթար՝ Էջմիածին քաղաքում. 21-ամյա վարորդը Նիվայով բախվել է էլեկտրասյանն ու քարե շինությանը....

Ավտովթար՝ Էջմիածին քաղաքում. 21-ամյա վարորդը Նիվայով բախվել է էլեկտրասյանն ու քարե շինությանը. կան վիրավորներ. (ՖՈՏՈ)

0

Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Արամ Սարգսյանը իր վարած ՎԱԶ 21214 մակնիշի մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի 28 հասցեի դիմաց դուրս է եկեել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, այնուհետև՝ շինության պատին։ Shmashyan.com-ի փոխանցմամբ  վթարի հետևանքով Ա. Սարգսյանն ու նրա ուղևոր՝ Էմջիածին քաղաքում հաշվառված 22-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղրարապատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել