Գլխավոր ԱԻՆ Վահագնի թաղամասում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Վահագնի թաղամասում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

0

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Հայտարարվել էր հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը ։

Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել էր Թիվ 2 կանչի․ դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։51-ին, մարվել՝ 23։44-ին։ Այրվել են «Հար Մարկետ» մթերային խանութի մոտ 130 քմ հատվածը, 400 հակ անասնակեր, մոտակայքում կայանած «Nissan Tiida» և «Nissan Versa» մակնիշների ավտոմեքենաները։

Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Ա․ Գասպարյանը։

Մեկնաբանել