Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Էջմիածին-Մարգարա ճանապարհին ավտոմեքենան բախվել է գազատար հենասյանը, կողաշրջվել. վարորդը մահացել է

Էջմիածին-Մարգարա ճանապարհին ավտոմեքենան բախվել է գազատար հենասյանը, կողաշրջվել. վարորդը մահացել է

0

2021թ. հունիսի 11-ին` ժամը 21:30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի 30-ամյա բնակիչը «Տոյոտա Ալփարդ» մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար հենասյանը, կողաշրջվել ու հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով էլ մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որոշում է կայացվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել