Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Կութի գյուղապետ. «Մի կովը ադրբեջանցիներից փախավ ու հետ եկավ»

Կութի գյուղապետ. «Մի կովը ադրբեջանցիներից փախավ ու հետ եկավ»

0

Գեղամասար համայնքի Կութ բնակավայրը 44-օրյա պատերազմից հետո է հայտնվել սահմանակից գյուղի կարգավիճակում ու արդեն հասցրել է ճաշակել դրա պտուղները: Սահմանային դիրքեր եւ սահմանամերձ բնակավայրեր այցելության ժամանակ լրագրողները իրենց հետաքրքրող հարցերը գյուղապետ Սիմա Չիտչյանին ուղղելու հնարավորություն ունեցան: Այս մասին հայտնում է`aravot.am-ը:

-Ինչպե՞ս է հիմա ընթանում գյուղի առօրյան:

-Հիմա մեր վարելահողերը շրջակա բարձունքների ներքեւի հատվածում են: Աշնանացանը կատարված է, գարնանացանը ուշ կատարեցին: Բայց խնդիրը մեր արոտավայրերն են ու խոտհարքները:

Անասունների համար արոտավայր չկա:

-Թշնամին նստել է մեր արոտներում:

-Եղե՞լ են դեպքեր, որ կենդանիներն անցնեն ադրբեջանական դարձած տարածքներ ու չկարողանաք վերադարձնել:

-Նման դեպք չի եղել: Բայց ամսի 5-ին արդեն մեր անասունը քշեցին-տարան՝ 81 գլուխ խոշոր եղջերավոր: Այսինքն, կրակ բացեցին մեր անասնապահի վրա: Ձին ընկավ: Անասնապահը փախավ, որից հետո կրակոցներից խրտնած անասունների մի մասը փախավ մեր կողմ, մյուսը՝ իրենց: Լավ է, շնորհիվ մեր զինվորների, անասունների մնացած մասը քշվեց-բերվեց գյուղ: 81-անասունից մեկը հաջորդ օրը փախավ, եկավ մեր մոտ, մնացածը այնտեղ են:

-Գյուղում, տեսնում ենք, խուճապ չկա, բայց անհանգստություն կա, որ գյուղացիների եկամուտները՝ խոտհարքներ, արոտավայրեր, անցել են թշնամուն:

Մարդիկ ինչո՞վ են կարողանալու գոյությունը պահպանել:

-Գյուղացիների 80 տոկոսը զբաղվում է անասնապահությամբ: Դիմել ենք ամեն տեղ: Փոխհատուցում դեռ չի եղել: Բայց ղեկավարությունը հույս է տվել, որ կամ անասունները կվերադարձնեն, կամ փոխհատուցում կտան:

Գյուղը որքա՞ն բնակչություն ունի եւ պատերազմից հետո հեռացողներ եղե՞լ են:

-Մեր գյուղն ունի 170 բնակչություն ու բոլորն էլ մնում են:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել