Նախընտրական քարոզարշավի ընթացքում, ԲՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց նաեւ ցուցակի 4-րդ հորիզոնականի թեկնածուին՝ 30-ամյա Դավիթ Սիմոնյանին, որը ծննդով կապանցի է։ «Տարբեր տեղերում աշխատած՝ կառավարությունում, եւ արդարադատության ակադեմիայում, եւ վերահսկիչ պալատում, փորձ ունեցող։ Մենք ասում ենք մեզ արժանի փոխարինող են, բայց ոչ մի քայլ չենք անում»,–ասաց Ծառուկյանը։ Նշենք, որ Դավիթ Սիմոնյանը ԲՀԿ նախկին պատգամավոր Մերուժան Սիմոնյանի որդին է։
Ըստ նրա, այսօր պիտի հացը հացթուխին տան։«Եթե հացը հացթուխին չես տալիս, կա՛մ հում է լինում, կա՛մ վառած է լինում։ Պիտի միասնական լինենք։ Պատահական մարդիկ ոլորտում պիտի չլինեն»,–ասաց Ծառուկյանը։
Ես պաշտպանում եմ մեր իշխանությանը․ «Հրապարակ» «Մեր հիմնական դաշնակիցը Ռուսաստանն է, եւ դա վերանայման ենթակա չէ». Գագիկ Ծառուկյան «Դողէրոցքը հաղթահարեք այլ կերպ». Միքայել Մելքումյանը վերջին հարցումների մասին Վերջինս խոսքով, սեւերի ու սպիտակների բաժանում չպիտի լինի։ Ծանրությունը պիտի կրի նա, ով կարող է։ Հանդիպման վերջում ԲՀԿ առաջնորդը հիշեցրեց՝ հայ ժողովուրդը հավատացյալ ազգ է։ «Հիսուս Քրիստոս Աստվածը մեզ անտեր չի թողնելու», –եզրակացրեց Գագիկ Ծառուկյանը։
Մանրամասները՝ Aravot.am -ի տեսանյութում։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում: