Գլխավոր ԵՐԵւԱՆ Խորհրդակցություն զորամասերից մեկում. քննարկվել են հետպատերազմյան իրավիճակում ծառայության կազմակերպման քայլերը

Խորհրդակցություն զորամասերից մեկում. քննարկվել են հետպատերազմյան իրավիճակում ծառայության կազմակերպման քայլերը

0
5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս․ Ստեփանյանը հունիսի 15-ին խորհրդակցություն է անցկացրել ենթակա զորամասերից մեկի կրտսեր հրամկազմի հետ։

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քննարկվել են հետպատերազմյան իրավիճակում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, միջանձնային փոխհարաբերությունները,  ծառայության հետագա կազմակերպմանն ուղղված քայլերը։

Խորհրդակցության մասնակիցները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնց լուծման ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Մեկնաբանել