Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ «Պատերազմ էր, ամեն ինչ էլ կլիներ». սիսիանցի ընտրող

«Պատերազմ էր, ամեն ինչ էլ կլիներ». սիսիանցի ընտրող

0

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 15-ին քարոզարշավը շարունակում է Սյունիքի մարզում։ Առաջին կանգառը Սիսիան քաղաքն է։ Սիսիանցի ընտրողներից մեկը նկատեց, որ տոնն է իրենց համար՝ «վարչապետն է գալիս»։ Այս մասին հայտնում է`Aravot.am-ը:

Պատրաստ ենք Ադրբեջանի թիկունքում գտնվող բոլոր ականապատ դաշտերի քարտեզները տալ Տիկին Թեհմինեն առավոտյան շուտ է եկել հրապարակ։ Բոլորի թեկնածուների հանդիպումներին մասնակցում է, բայց արդեն որոշել է՝ քվեարկելու է հանուն ապագայի։ «Նկարի, բայց ցույց չես տալու։ Էն օրը Քոչարյանի միտինգում նկարեցին՝ սիրուն խոսեցի, բայց ոչ մի տեղ ինձ չտեսա։ Երեւի շատ էի գովել Փաշինյանին։ Քոչարյանին չփառաբանեցինք՝ չտվեցին եթեր»,–ասում է Թեհմինեն։

Ըստ սիսիանցի տիկնոջ, «Սերժի ժամանակ, Քոչարյանի ժամանակ աշխատանք չկար։ Էս մարդը թոշակները բարձրացրեց, աշխատավարձները բարձրացրեց»։

«Վստահում ենք Փաշինյանին, ապագա կա, ես չեմ աշխատում, բայց կգտնեմ աշխատանք, ջահել կին եմ»,-ասում է մեր զրուցակիցը։ Նրա կարծիքով շահարկում են թեմաները; «Ախպերս պայմանագրային զինծառայող է, տղաս բանակում է ծառայում։ Պատերազմ էր, ամեն ինչ էլ կլիներ»,–ասում է տիկին Թեհմինեն։

Մանրամասները՝  Aravot.am -ի տեսանյութում:

Մեկնաբանել