Նախընտրական քարոզարշավի շրջանակում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ու համակիրները՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ազգային միասնության ավտոերթով հասել է Սյունիքի մարզը:
Մեքենաների շարասյունը հարկադրված կանգառ է կատարել Սյունիքի մուտքի՝ «Զանգեր»-ի մոտ, որտեղ սյունեցիները Նիկոլ Փաշինյանին դիմավորելու համար հյուրասիրություն էին կազմակերպել: Դիմավորման արարողություններից հետո ավտոշարասյունը շարունակել է ճանապարհը:
Հիշեցնենք, ՔՊ-ն Սյունիքի մարզում քարոզարշավ կիրականացնի այսօր:
ժամը 11-ին քարոզարշավը կմեկնարկի Սիսիանից, ժամը 12:00-ին ՔՊ անդամները կլինեն Գորիսում, 16:00-ին՝ Ագարակում, 16:30-ին՝ Մեղրիում, 17:30-ին՝ Քաջարանում, 19:00-ին քարոզարշավը կավարտվի ու կամփոփվի Կապանում: