Գլխավոր ԵՐԵւԱՆ Ոստիկանությունն արձանագրել է ընտրական իրավախախտումների 172 դեպք

Ոստիկանությունն արձանագրել է ընտրական իրավախախտումների 172 դեպք

0

Ոստիկանության կողմից մայիսի 11-ից սկսած, երբ հայտարարվել է արտահերթ ընտրությունների անցկացման մասին, իրականացվել են ընտրական իրավախախտումների մշտադիտարկումներ։

Ոստիկանութան պետի տեղակալ Արա Ֆիդանյանի տեղեկացմամբ,  նշված ժամանակահատվածում արձանագրվել է 80 իրավախախտում, որոնցից 45-ի դեպքում ընթացք է տրվել քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով նախատեսված  կարգով, իսկ  35-ը պատահարներ են։

Քարոզարշավից հետո շարունակվել են մշտադիտարկումները՝ մինչ օրս արձանագրվել է 92 դեպք, որոնցից 56-ին ընթացք է տրվել քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով նախատեսված կարգով, իսկ 36-ը պատահարներ են և ենթարկվում են ստուգումների:

Ոստիկանապետի տեղակալը հավելել է, որ հասարակությունում մեծ ուշադրություն են ստացել քարոզչական պաստառների վնասնման դեպքերը, ծավալուն աշխատանք է կատարվել նաև ընտրակաշառքների բացահայտման ուղղությամբ։

Ներկայումս մշտադիտարկման աշխատանքները շարունակվում են:

Մեկնաբանել