Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Գիշերը Տոլորսի ջրամբարն ընկած ավտոմեքենան առավոտյան դուրս է բերվել

Գիշերը Տոլորսի ջրամբարն ընկած ավտոմեքենան առավոտյան դուրս է բերվել

0

Հունիսի 16-ին՝ ժամը 01։31-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տոլորսի ջրամբարն ավտոմեքենա է ընկել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «VAZ-2105» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Խ․) ընկել է Տոլորոսի ջրամբարը, տուժածներ չկան:

Մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են։

Ավտոմեքենան ջրամբարից դուրս բերելու նպատակով վաղ առավոտյան դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ ջրասուզակներով։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրամբարից։

Մեկնաբանել