Գլխավոր ԵՐԵւԱՆ Երեւանում ծեծկռտուքի են մասնակցել կենդանիների վնասազերծման կենտրոնի հսկիչ-քարտեզագետն ու 2 կենդանի որսացող

Երեւանում ծեծկռտուքի են մասնակցել կենդանիների վնասազերծման կենտրոնի հսկիչ-քարտեզագետն ու 2 կենդանի որսացող

0

Հունիսի 16-ին, ժամը 10։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի գագաթային սալջարդ» ախտորոշմամբ իրենց է դիմել մի քաղաքացի։ Այդ մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց դիմած քաղաքացին Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 44-ամյա Վահագն Ն-ն է։

Աղբյուրը հայտնում է, որ նույն օրը, ժամը 09։45-ի սահմաններում Վահագն Ն-ն Դավիթաշեն թաղամասի 3-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում վիճաբանել է Երևանի քաղաքապետարանի 3 աշխատակիցների հետ, որի ժամանակ, ըստ Վահագն Ն-ի հայտարարության, նրանք մետաղյա ձողով. ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին։

Պարզվել է, որ Վահագն Ն-ի հետ վիճաբանել են Երևանի բնակիչներ՝ 42-ամյա Ֆելիքս Գ-ն, 30-ամյա Էդգար Մ-ն և 23-ամյա Առնակ Պ-ն։

Շամշյանի տեղեյություններով՝ Ֆելիքս Գ-ն աշխատում է Երևանի քաղաքապետաանի Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում՝ որպես հսկիչ-քարտեզագետ, Էդգար Մ-ն՝ նույն կենտրոնում՝ վարորդ, կենդանի որսացող, իսկ Առնակ Պ-ն՝ նույն կենտրոնում՝ կենդանի որսացող։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել