Գլխավոր Եղանակ ժամը 11։00-ից 17։00-ը պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից. որոշ մարզերում նաև...

ժամը 11։00-ից 17։00-ը պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից. որոշ մարզերում նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է

0

Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում, Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻ նախարարությունը:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Հանրապետության տարածքում` հունիսի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հունիսի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանել