Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Mercedes-ը Ուրցաձորում բախվել է բետոնե էլեկտրասյանն ու գլխիվայր...

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Mercedes-ը Ուրցաձորում բախվել է բետոնե էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր. (ՖՈՏՈ)

0

Այսօր՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում  24-ամյա Կարեն Մկրտչյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ուրցաձոր-Շաղափ գյուղամիջյան ճանապարհի Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի  գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել:

SHAMSHYAN.COM-ի փոխանցմամաբ վթարի հետևանքով  1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 26 փրկարարական ջոկատը՝  1  մարտական հաշվարկով:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել