Այսօր՝ հունիսի 17-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: SHAMSHYAN.COM-ի փոխանցմամբ ժամը 00:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Էրիկ Գասպարյանը իր վարած BMW 525 մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, տապալել գովազդային հսկայական վահանակը, այնուհետև կոտրել մայթին տեղադրված նստարանը, առաջ ընթացել և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով ծաղկի սրահի դռանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




