Գլխավոր ԵՐԵւԱՆ Հյուրանոցի տերերը նախընտրում են արջին պահել սեփական կեղտի մեջ․ ահազանգ IAR-ից (տեսանյութ)

Հյուրանոցի տերերը նախընտրում են արջին պահել սեփական կեղտի մեջ․ ահազանգ IAR-ից (տեսանյութ)

0

Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը /International Animal Rescue/ հրապարակել է տեսանյութ, որում ակնհայտ տեսանելի են Հանքավանի հանսգտյան գոտիներից մեկում բանտարկված արջի պահման պայմանները։

IAR-ը տեսանյութին կից գրել է․ «Այժմ, Բոն գտնվում է նեղ և կեղտոտ վանդակում, որտեղ միակ բանը, որ նա կարող է անել, քայլելն է այս ու այն կողմ՝ ճաղերի արանքից նայելով դեպի այն գեղեցիկ սարերը, որոնց ժամանակին տուն է անվանել: Հանգստյան գոտու տնօրենը հրաժարվում է Բոյին տեղափոխել փրկարար կենտրոն՝ ստիպելով արջին դիմանալ անվերջ մտավոր և ֆիզիկական տառապանքների»:

Միջազգային IAR-ը գրել է նաև, որ Հայաստանում հաճախ արջերին բռնում են վայրի բնությունից և բանտարկում են վատ պայմաններում կոմերցիոն նպատակներով՝ առանց հոգ տանելու կենդանու բարեկեցության մասին։ Սա հատկապես վերաբերվում է Բոյին, քանի որ նրա «տերերը» հրաժարվում արջին ազատել այս պայմաններից՝ նախընտրելով նրան պահել սեփական կեղտի մեջ, քան տեղափոխել այլ մասնագիտացված կենտրոն։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը գործընկեր IAR ջանքերով նմանատիպ իրավիճակից փրկվել են շուրջ 30 արջերի։ Գործընկերները պատրաստակամ են օգնելու նաև այս արջին, սակայն հանգստյան գոտու տնօրինությունը մերժում է այդ գաղափարը։

Մեկնաբանել