Հարգելի ընթերցող
Այսօր՝ 2021թ–ի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ են։ Սա անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ է ոչ միայն խորհրդարանում մանդատ ունեցող կուսակցությունների կամ դաշինքների մեծ թվով՝ 26 քաղաքական ուժ, այլ նաեւ նրանով, որ երկրի համար վճռորոշ ժամանակաշրջան է։ Քվեարկությունը սկսվելու է ժամը 8-ին եւ ավարտվելու է ժամը 20-ին, մասնակցենք ընտրություններին՝ չմոռանալով, որ մեր մեկ քվեն կարող է ճակատագրական լինել։
Marzer.am-ն այսօր աշխատելու է հատուկ ռեժիմով՝ մինչեւ հունիսի 21-ի լուսաբաց։ Կայքում թարմացումները լինելու են արագ ու օպերատիվ, տեղեկացնելու ենք քվեարկության ընթացքի, արձանագրված խախտումների մասին, ինչպես նաեւ քվեարկության արդյունքները։
Մենք սիրում ենք Ձեզ ու աշխատում ենք Ձեզ համար։
Եղեք տեղեկացված Marzer.am–ի լուրերի անաչառ հարահոսից։




