Երեկ՝ հունիսի 20-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։25-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 46-ամյա Արամայիս Հ-ն իր վարած Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով Ազատավան-Բուրաստան գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Ազատ» գետի վրա կառուցված կամրջի մետաղյա արգելապատնեշներին, կոտրել այն և մոտ 4 մետր բարձրությունից հայտնվել գետի մեջ։ Shamshyan.com-ի փոխանցմամբ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Վթարի հետևանքով քաղաքացիների օգնությամբ վարորդ Արամայիս Հ-ն ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 14-ամյա Էրիկ Զ-ն, 67-ամյա Ռաֆիկ Ա-ն դուրս են բերվել գետից և տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:


