Գլխավոր ԵՐԵւԱՆ ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները

0

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստում ամփոփեց 2020 թվականի հունիսի 20-ին բոլոր ընտրատեղամասերում անցկացված ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ նիստին մասնակցում են հանձնաժողովի բոլոր յոթ անդամները եւ որ արտահերթ նիստի հրավիրումը եւ օրակարգի ձեւավորումը պայմանավորված էր ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներով: Օրակարգի միակ հարցը՝ ՀՀ ԱԺ 2020 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումը հաստատելուց հետո Տիգրան Մուկուչյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը, ըստ որի ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը եղել է 2 591 316:

Ընտրատեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1067, շրջիկ արկղով քվեարկողների լրացուցիչ ցուցակում ընտրողները ընդհանուր թիվը՝ 2451, էլեկտրոնային եղանակով մասնակցած ընտրողների թիվը՝ 500: Ընտրողների ընդհանուր թիվը եղել է 2 595 334:

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 1 282 411, կամ 49,4 %: Կարդացեք նաև Կարծես չկան դեպքեր, որ մինչ այդ նկատված խնդիրներով որեւէ քվեաթերթիկ անվավեր ճանաչվեր»․ Տիգրան Մուկուչյան «Սա գործընթաց է, որի ավարտից հետո՝ 7-րդ օրը, կփոխվեն ընտրությունների արդյունքները»․

ԿԸՀ նախագահ Ամփոփվել են 1908 տեղամասերի նախնական արդյունքները. ՔՊ-ն հավաքել է 54,48% Կուսակցություն, կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկած քվեաթերթիկների հաշվարկով ամենից շատ ձայներ ստացել են. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 53,92 %, «Հայաստան» դաշինք՝ 21,04 %, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 5,23 %, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 3,95 %:

Մեկնաբանել