Գլխավոր ԵՐԵւԱՆ ՔՊ-ն նոր խորհրդարանում կունենա սահմանադրական մեծամասնություն ու կձևավորի կառավարություն․ Նիկոլ Փաշինյան

ՔՊ-ն նոր խորհրդարանում կունենա սահմանադրական մեծամասնություն ու կձևավորի կառավարություն․ Նիկոլ Փաշինյան

0

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ կայացած ընտրության արդյունքներով կառավարություն կձևավորի։

«Այսպիսով՝ նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն եւ կձեւավորի կառավարություն»,-գրել է նա։ Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2008 տեղամասերի քվեարկության արդյունքները։

«Քաղաքացիական պայամանգիր» կուսակցությունը ստացել է 687․251 ձայն կամ ձայների 53,92 %-ը, «Հայաստան» դաշինքը՝ 268․165 ձայն կամ ընտրողների ձայների 21,04 %-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66․633 ձայն կամ քվեների 5.23 %-ը։

Մեկնաբանել