Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Բյուրավան գյուղի բնակիչ, 18-ամյա Խաչիկ Գասպարյանը Մրգավետ գյուղի դաշտամիջյան հատվածում իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարի մեջ:
Shamshyan.com -ի փոխանցմամբ վթարի հետևանքով ուղևորներ, Բյուրավան գյուղի բնակիչներ, 18-ամյա Էլենա Ավետիսյանը, 18-ամյա Արմենուհի Սիմոնյանը, 18-ամյա Գոհար Միքայելյանը և 18-ամյա Գրետա Քիրիզյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Արտակ Գրիգորյանն ու Միսակ Սողոյանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




