Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններին մասնակցած ուժերն ընդհանուր առմամբ ծախսել են 1 մլրդ 169 մլն 256 822 դրամ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը հրապարակել է ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ ելքերի վերաբերյալ հունիսի 16-ի դրությամբ եղած տեղեկատվությունը: Այս մասին հայտնում է` armtimes.com-ը:
Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը նախընտրական հիմնադրամներ են վճարել 1 մլրդ 370 մլն 673 654 դրամ, որից ծախսել են 1 մլրդ 169 միլիոն 256 822 դրամը. մնացորդը կազմել է 201 միլիոն 416 832 դրամ։
Այս գումարները վճարվում են հիմնականում թեկնածուների կամ քաղաքացիների նվիրաբերություններից: Օգտագործվում են գովազդների, թռուցիկների տպագրման, տարածքների վարձակալության դիմաց եւ նախընտրական այլ ծախսերի համար:
Ընդհանուր առմամբ ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած 3 ուժերի ծախսած գումարները ուղիղ համեմատական են նրանց զբաղեցրած դիրքերի հետ:
Ամենաշատը նախընտրական հիմնադրամ է վճարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 458 միլիոն 54 500 դրամ, որից ծախսվել է 373 միլիոն 154 680 դրամը, իսկ մնացորդը կազմել է 84 միլիոն 899 820 դրամ:
2-րդ տեղում «Հայաստան» դաշինքն է, նրանք վճարել են 309 միլիոն 297 800 դրամ, որից ծախսվել է 245 միլիոն 591 350 դրամը, մնացորդը կազմել է 63 միլիոն 706 450 դրամ:
3-րդը «Պատիվ ունեմ» դաշինքն է, որը նախընտրական հիմնադրամ է վճարել 246 միլիոն 3 հազար դրամ, ծախսվել է 225 միլիոն 896 979 դրամը, մնացորդը կազմել է 20 միլիոն 106 հազար 21 դրամ:
Հաջորդը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է. նախընտրական հիմնադրամ վճարած գումարն է՝ 87 միլիոն 389 500 դրամ, որից ծախսվել է 81 միլիոն 731 377, մնացորդը կազմել է 5 միլիոն 658 123 դրամ:
5-րդը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է. նախընտրական հիմնադրամ է վճարել 73 միլիոն 30 հազար 200 դրամ, որից ծախսվել է 59 միլիոն 317 531 դրամը, մնացորդը կազմել է 13 մլն 712 669 դրամ:
6-րդը «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունն է. նախընտրական հիմնադրամ է վճարել 53 միլիոն 784 760 դրամ, որից ծախսվել է 53 միլիոն 223 190 դրամը, մնացորդը կազմել է 561 570 դրամ:
7-րդը «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունն է, որը նախընտրական հիմնադրամ է վճարել 47 միլիոն 166 859 դրամ, որից ծախսվել է 39 միլիոն 399 120 դրամը, մնացորդը կազմել է 7 միլիոն 767 739 դրամ:
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» նախընտրական հիմնադրամ է վճարել 19 միլիոն 470 400 դրամ, որից ծախսվել է 19 մլն 469 հազար 20 դրամը, մնացորդը կազմել է 1380 դրամ:
9-րդը «Հանրապետություն» կուսակցությունն է, որը նախընտրական հիմնադրամ է վճարել 18 միլիոն 654 560 դրամ, որից ծախսվել է 18 միլիոն 580 920 դրամը, մնացորդը կազմել է 73 640 դրամ:
«Հայաստանի դեմոկրատական» կուսակցությունը նախընտրական հիմնադրամ է վճարել 15 միլիոն դրամ, որից ծախսվել է 14 միլիոն 759 121 դրամը, մնացորդը կազմել է 240 879 դրամ:
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը նախընտրական հիմնադրամ է վճարել 13 միլիոն 400 հազար դրամ, որից ծախսվել է 13 միլիոն 305 560 դրամը, մնացորդը կազմել է 94 440 դրամ:
«Ազգային-ժողովրդավարական բեւեռ» կուսակցությունը նախընտրական հիմնադրամ է վճարել 4 միլիոն 114 հազար դրամ, որից ծախսվել է 2 միլիոն 261 հազար 400 դրամը, մնացորդը կազմել է 1 մլն 852 հազար 600 դրամ:
«Հայոց Հայրենիք» կուսակցությունը նախընտրական հիմնադրամ է վճարել 4 միլիոն 65 հազար դրամ, որից ծախսվել է 2 միլիոն 620 հազար դրամը, մնացորդը կազմել է 1 միլիոն 445 հազար դրամ:
14-րդը «Ազգային օրակարգ» կուսակցությունն է, որը նախընտրական հիմնադրամ է վճարել 3 մլն 967 հազար դրամ, որից ծախսվել է 3 մլն 810 հազար դրամը, մնացորդը կազմել է 157 հազար դրամ:
«Ազատ Հայրենիք» դաշինքը նախընտրական հիմնադրամ է վճարել 3 միլիոն 919 875 դրամ, որից ծախսվել է 3 միլիոն 911 հազար դրամը, մնացորդը կազմել է 8875 դրամ:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




