Այսօր՝ հունիսի 23-ին, Տավուշի մարզում մեկնարկել է 2021 թվականի ամառային զորակոչը: Պարտադիր զինվորական ծառայության են մեկնել այս զորակոչի առաջին զորակոչիկները:Զորակոչիկներին ողջունել, խաղաղ և անփորձանք ծառայություն է մաղթել Տավուշի մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը:
Այնուհետև Իջևանի քաղաքապետարանը զորակոչիկներին հանձնել է
փաթեթներ՝ առաջին ահրաժեշտության պարագաներով:









