Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Ատրճանակը հայտնաբերվեց, գումարը` դեռ ոչ. Վարդենիսի 55-ամյա բնակիչը կասկածվում է մեքենայից արված...

Ատրճանակը հայտնաբերվեց, գումարը` դեռ ոչ. Վարդենիսի 55-ամյա բնակիչը կասկածվում է մեքենայից արված հողության մեջ

0

Հունիսի 19-ին ոստիկանության Վարդենիսի բաժին եկած տղամարդը հաղորդում էր տվել, որ մոտ կես ժամ առաջ իր տան մոտ կայանված «Մերսեդեսի» դուռը բացել և գողացել են իր օրինական գազային ատրճանակն ու փող՝ պատճառելով մոտ 730 հազար դրամի վնաս:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ բաժնի օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կարող է կատարած լինի Վարդենիս քաղաքի 55-ամյա մի բնակիչ։ Նա բերման է ենթարկվել բաժին:

Գազային ատրճանակը հայտնաբերվել ու վերցվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու, թե այդ կարճ ընթացքում 55-ամյա տղամարդը որտեղ է թաքցրել բավական խոշոր գումարը:

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

Մեկնաբանել