Գլխավոր Հասարակություն Ժամանակ կառավարությանը․ գերեվարված շիրակցի աշխարհազորայինի հարազատները դադարեցրին նստացույցը

Ժամանակ կառավարությանը․ գերեվարված շիրակցի աշխարհազորայինի հարազատները դադարեցրին նստացույցը

0

7 ամիս Ադրբեջանում գերության մեջ գտնվող շիրակցի աշխարհազորային Մելս Ամբարդարյանի եղբայր Տիգրան Ամբարդարյանը եւ գերեվարված աշխարհազորայիններից մի քանիսի հարազատները դադարեցրին հինգշաբթի՝ հունիսի24-ին, կառավարության շենքի դիմաց սկսած իրենց անժամկետ նստացույցը:

Ըստ Տիգրան Ամբարդարյանի՝ նստացույցը դադարեցվել է, քանի որ նրանք հանդիպում են ունեցել Կառավարության ներկայացուցիչների հետ եւ քննարկել իրենց առաջարկած պայմանները:

«Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ (խոստացել են ձեւավորել վաղը՝ 25.06.2021):

Մեր քննարկման արդյունքում համաձայնվեցինք լրացուցիչ ժամանակ տրամադրել Կառավարությանը՝ շարունակելու ջանքերը եւ մոտ ժամանակում տեղեկացնելու կատարված աշխատանքների մասին։

Եթե բոլոր քննարկված պայմանները եւ պահանջները չպահպանվեն մինչեւ հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը եւ ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին»,- ասված է Տիգրան Ամբարդարյանի գրառման մեջ։

Մեկնաբանել