Առողջապահության նախարարությունը սկսում է նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները:
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ նպատակային կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում բժիշկ-մասնագետները մասնագիտական գործունեություն կիրականացնեն 3 տարի ժամկետով` նախկին 5 տարվա փոխարեն:
Միաժամանակ, ուսումնառության ընթացքում կլինիկական օրդինատորները ստանում են կրթաթոշակ` նվազագույն աշխատավարձի չափով:
Յուրաքանչյուր մասնագիտության համար հատկացվող տեղերի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի ՀՀ կառավարության որոշման հաստատումից հետո:
Մասնագիտությունների ցանկը ներկայացվում է ստորև.
- Լաբորատոր ախտորոշում
- Ընդհանուր վիրաբուժություն
- Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա
- Մանկաբարձություն և գինեկոլոգիա
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն /օտորինոլարինգոլոգիա/
- Մանկական քիթ-կոկորդ-ականջաբանություն /օտորինոլարինգոլոգիա/
- Նյարդաբանություն
- Ընտանեկան բժշկություն
- Հոգեբուժություն
- Մանկաբուժություն
- Նեոնատոլոգիա
- Ներքին բժշկություն
- Ինֆեկցիոն հիվանդություններ
- Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
- Ճառագայթային ախտորոշում
- Սրտաբանություն /կարդիոլոգիա/
- Ներզատաբանություն /էնդոկրինոլոգիա/
- Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա
- Դատաբժշկական փորձաքննություն
- Ուրոլոգիա
- Այրվածքաբանություն
- Թոքաբանություն
- Կրծքային վիրաբուժություն
- Անոթային վիրաբուժություն
- Մանկական վիրաբուժություն
- Ուռուցքաբանություն
- Մաշկավեներաբանություն
- Համաճարակաբանություն
- Մեղրիին հատկացվող տեղեր:
Գրանցման և մանրամասներին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել առողջապահության նախարարություն (Կառավարական տուն N 3), Անձնակազմի կառավարման վարչություն, 211 սենյակ, հեռ. 060-80-80-03/1504, էլ.հասցե` h_sargsyan@moh.am:




