Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Նոր մանրամասներ Արարատի մարզում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ...

Նոր մանրամասներ Արարատի մարզում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող սպանությունից. ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Ստեփանյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է  հունիսի 13-ին Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած  մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության  փաստով  նոր մանրամասներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  պարզվել է՝ այդ օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում  Արմեն Հովհաննիսյանը քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց  հետ գնացել են Գոռավան գյուղի գերեզմանատուն, որտեղ  2 կամ ավելի անձանց ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով իրենց մոտ գտնվող հրազեններով՝ ինքնաձիգով, գնդացրով և ատրճանակով կրակոցներ են արձակել Գոռավան գյուղի բնակիչներ, եղբայրներ  Գոռ և Գևորգ Պետրոսյանների, Արարատ քաղաքի բնակիչ Ռուբեն Ավետիսյանի, Վեդի քաղաքի բնակիչ Կարեն Սաֆարյանի և նրաց հետ գտնված դեռևս քննությամբ չպարզված այլ անձանց ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ արձակված կրակոցները չեն դիպել ոչ ոքի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ռ. Ավետիսյանի կողմից որսորդական հրացանով արձակած պատասխան կրակոցների հետևանքով Ա. Հովհաննիսյանը մահացել է, ինչից հետո  փոխհրաձգության մասնակիցները դիմել են փախուստի: Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ երեկ քննիչը դիմել էր  Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան և հարուցված քրեական գործի շրջանակում  միջնորդություն  է  խնդրել դատարանից, որպեսզի խուզարկություն կատարվի կասկածյալներից Արարատի մարզի բնակիչ, 43-ամյա Կարեն Պ.-ի բնակարանում:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել