Գլխավոր ԵՐԵւԱՆ Ավտովթար՝ Երևանում. Porsche Cayenne-ը բախվել է քարե պարսպին և կողաշրջվել. ՖՈՏՈ

Ավտովթար՝ Երևանում. Porsche Cayenne-ը բախվել է քարե պարսպին և կողաշրջվել. ՖՈՏՈ

0

Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։45-ի սահմաններում Դավիթ Մալյան փողոցում Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է քարե պարսպին և կողաշրջվել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ  վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման խմբի փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան   և տեղափոխել անվտանգ վայր։ ԱԻՆ-ը պարզում է վարորդի ինքնությունը։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել