Գլխավոր Մարզեր ՏԱՎՈՒՇ Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում. 46-ամյա վարոդը կոմբայնով կողաշրջվել և ընկել է ձորը....

Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում. 46-ամյա վարոդը կոմբայնով կողաշրջվել և ընկել է ձորը. կա վիրավոր. ՖՈՏՈ

0

Երեկ՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17;00-ի սահմաններում Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչ՝ 46-ամյա Արայիկ Ե-ն իր վարած «Նիվա» մակնիշի առանց համարանիշի կոմբայնով Կողբ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Ղիասի քար» կոչվող հանդամասում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է մեքենայի կառավարումը, կողաշրջվել և ընկել ձորը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արայիկ Ե-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Shamshyan.com-ի փոխանցմամբ դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Նազարյանի գլխավորությամբ։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել