Գլխավոր ԵՐԵւԱՆ Ծարավ Աղբյուրի նորակառույց թաղամասում հին խնդիրներին ավելանում են նորերը. բնակիչներն ահազանգում են...

Ծարավ Աղբյուրի նորակառույց թաղամասում հին խնդիրներին ավելանում են նորերը. բնակիչներն ահազանգում են (տեսանյութ)

0

Երևանի Ծարավ Աղբյուրի նորակառույց թաղամասի բնակիչները բոլոր հնարավոր ճակատներում պայքարում են թաղամասի պատուհասը դարձած խնդիրների դեմ:

Նախ՝ թաղամասը չունի քաղաքաշինական նորմերով սահմանված հեռավորությամբ դպրոց-մանկապարտեզ:

Մոտ 10 հազար բնակիչ բախվել է թաղամասի գերծանրաբեռնվածության խնդրին։ Կանաչ տարածքներն ու խաղահրապարակները քիչ են, դրան էլ գումարած՝ օր օրի ավելանում են բարձրահարկ նորակառույցները:

Բայց գլխավոր խնդիրը դեռ առջևում է: Թաղամասի անմիջապես հարևանությամբ մի քանի մետրի վրա կառուցում են երկմուտքանի 12-հարկանի շենքեր, որոնք, բնակիչների խոսքով, լրացուցիչ ծանրաբեռնվածություն են առաջացնելու թաղամասի համար:

Մանրամասները՝ Tert.am տեսանյութում:

Մեկնաբանել