Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Մասիսի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Մասիսի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

0

Հունիսի 26-ին, ժամը 09:30-ին Մասիս քաղաքի աղբավայրում վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է աղբավայրի 1 ջրատար, 1 տրակտոր և 2 ջրի պոմպ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին, ժամը 03:07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրի տարածքում այրվում է տրակտոր, և առկա են հրդեհի օջախներ:

Մեկնաբանել