Գլխավոր ԵՐԵւԱՆ Բանտարկությունից նոր ազատավանդակ․ թե ինչ պայմաններից են փրկվել վայրի արջերը (տեսանյութ)

Բանտարկությունից նոր ազատավանդակ․ թե ինչ պայմաններից են փրկվել վայրի արջերը (տեսանյութ)

0

Ստորև ներկայացվող տեսանյութի առաջին հատվածում Արմավիրում գտնվող ամառանոցներից մեկում տարիներ շարունակ բանտարկված արջն է, որը 2018թ․-ին տեղափոխվել է փրկարար կենտրոն, որտեղ և այժմ գտնվում է։

Տեսանյութի 2-րդ հատվածում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնն է, որտեղ կենդանիները գտնվում են մարդկանցից կտրված վայրում, մեծ ազատավանդակներում և մասնագիտական խնամքի ներքո։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից հայտնում են, որ վայրի կենդանիների փրկարար կենտրոնում արջերը ստանում են մասնագիտական խնամք, լիարժեք սնունդ և վերականգնում են տարիներ շարունակ վանդակում գտնվելու հետևանքով գրեթե կորցրած բնազդները։

Արջերի փրկության ծրագրի շրջանակներում գործընկեր կազմակերպությունների ջանքերով ոչ բարեկեցիկ պայմաններից փրկվել են շուրջ 35 արջեր, ինչպես նաև ստեղծվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ փրկված կենդանիներն ապրում են պատշաճ սննդակարգով ապահովված և մասնագետների խնամքի ներքո։

Մեկնաբանել