Երեկ՝ հունիսի 27-ին, Տավուշի մարզի Նոյեմբերյանի զորամասարիեց մեկում օծվեց խաչքար-հուշարձան՝ նվիրված 44-օրյա պատերազմում՝ այդ զորամասից հերոսացած 12 մարտիկների հիշատակին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խաչքարը օծվեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ: Ներկա էր նաև ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը, տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյան, սարկավագներ:
Արարողությանը ներկա էին նաև հերոսների ընտանիքների անդամներ, քաղաքային և մարզային պաշտոնյաներ, պետական այրեր, գիտության ու մշակույթի ներկայացուցիչներ, զինվորականներ , համայնքի մեծ ու փոքր ներկայացուցիչներ: Ներկաներին իր խոսքն ուղղեց ՏաՀույսի առաջնորդ Բագրատ Սրբազանը, զորամասի հրամանատրը:
Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի



