Հունիսի 24-ին ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արարատյան փողոցի մի շենքից երեք երիտասարդ գողություն են անում:
Ոստիկանների օպերատիվ աշխատանքի արդյունքում Արարատյան փողոցի շենքերից մեկի հետնամասից բաժին բերման են ենթարկվել Մասիսի բնակիչ երեք անչափահաս տղաներ՝ «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենայով հանդերձ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Պարզվել է, որ նրանք նախկին առևտրի կենտրոնի շենքից պատուհաններ էին ապամոնտաժել, բեռնել մեքենան, սակայն գործն ավարտին հասցնել չէր հաջողվել։ Ոստիկանները բռնել էին:
Գողոնն առգրավվել է: Նախապատրաստվում են նյութեր։


