Գլխավոր Հասարակություն Արցախի եւ Հայաստանի ջրապաշարներն ադրբեջանաթուրքական թիրախում․ «Հայաստանի Հանրապետություն»

Արցախի եւ Հայաստանի ջրապաշարներն ադրբեջանաթուրքական թիրախում․ «Հայաստանի Հանրապետություն»

0

«Հայաստանի Հանրապետություն»–ը գրում է․

«Ջուրն աստիճանաբար վերածվում է աշխարհաքաղաքական զարգացումների գործոնի, բախումների եւ պատերազմների պատճառ դառնում: Արցախի ժողովրդի դեմ հրահրված ագրեսիայում ջրի գործոնը ծանրակշիռներից է եղել, ինչը փաստում են գործընթացները, որոնք այսօր իրականացնում է Ադրբեջանը օկուպացված տարածքներում: Աշխարհում եւ, մասնավորապես, տարածաշրջանում ջրային ռեսուրսների գործոնի մեծացումը մեզ համար հրամայական են դարձնում դրանց արդյունավետ կառավարման ռազմավարության մշակումը եւ կյանքի կոչումը:

Այն առաջին հերթին պետք է ուղղված լինի Հայաստանի տարածքում տարվա ընթացքում ձեւավորվող 6-7 մլրդ խմ ջրի արդյունավետ օգտագործմանը:

Այսօրվա դրությամբ Հայաստանը կարողանում է իր տարածքում պահել այդ ջրի ծավալի առավելագույնը 2 մլրդ խմ-ն, իսկ մնացածը հոսում է նույն Թուրքիա եւ Ադրբեջան: Այս ռազմավարական խնդրի լուծման առաջին քայլը ջրամբարների կառուցումն է, երկրորդը՝ ոռոգման համակարգի արդիականացումը»:

       Նյութն ամբողջությամբ  թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանել