Հուլիս 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com –ը,ժամը 19:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 28-ամյա Ժորա Մկրտչյանը իր վարած «Բելառուս» մակնիշի տրակտորով Սարալանջ գյուղի հարակից դաշտում խոտ հնձելու ժամանակ կողաշրջվել է:
Վթարի հետևանքով Ժ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:




