Գլխավոր ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 7212 քաղաքացի

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 7212 քաղաքացի

0

Գեղարքունիքի մարզպետաարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզում Կորոնավիրուսի դեմ իրականացվող պատվաստումների եւ այլ կանխարգելիչ միջոցառումների հետ կապված հարցեր։

Բուժհիմնարկների ղեկավարների մասնակցությամբ անցկացվող խորհրդակցությունը վարել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը։ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը ներկայացրել է համավարակի դեմ պատվաստումների եւ կանխարգելիչ այլ միջոցառումների ընթացքը:

«2021 թվականի հուլիսի 7-ի տվյալներով մենք մարզում ունենք Covid -19 հիվանդության ընդամենը 31 դեպք, որոնցից 11-ը բուժվում են հիվանդանոցային, 20-ը՝ ամբուլատոր պայմաններում։ Նույն օրվա դրությամբ մարզում Covid -19 հիվանդության դեմ պատվաստում են ստացել 7212 քաղաքացի։Հաշվի առնելով վարակված հիվանդների հուսադրող քանակը՝ պետք է բացատրական աշխատանքների միջոցով էականորեն ավելացնել պատվաստումների ։ Այն, որ համավարակով հիվանդացած հարյուրավոր քաղաքացիների դիմաց այդ թիվն հիմա սահմանափակվում է երեք տասնյակի մեջ, խոսում է մեր առողջապահական համակարգի կատարած արդյունավետ աշխատանքի, մեր գործադրած ընդհանուր ջանքերի մասին։ Մնում է, որ համատեղ ուժերով շարունակենք զարգացնել հաջողությունը եւ հիմնովին հաղթահարենք համավարակի ներկայությունն ու հետեւանքները»,-նշել է Լուսինե Վարդանյանը։

Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի պատասխանատու աշխատակիցներ, ովքեր Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատությունների տնօրեններին են ներկայացրել ՀՀ առողջապահական օրենսդրության այն կարեւոր դրույթները, որոնցով պետք է առաջնորդվեն առողջահական համակարգի աշխատակիցները քաղաքացիներին բուժսպասարկում ու բուժօգնություն մատուցելիս։

Մեկնաբանել