Հուլիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 14:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10:03-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.18⁰ եւ արեւելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով` Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
ժամը 18.50
Հուլիսի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:38-ին, Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Շիրակի մարզի Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Աշոցք եւ Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:




