Գլխավոր Без рубрики Երևանում ավտոմեքենան տապալել է գազախողովակը, կա վիրավոր, մի ամբողջ թաղամաս զրկվել է...

Երևանում ավտոմեքենան տապալել է գազախողովակը, կա վիրավոր, մի ամբողջ թաղամաս զրկվել է գազից, բնակիչները փորձում են փակել ճանապարհը

0

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի Բ4 թաղամասի Բաբաջանյան փողոցում՝ Հյուսիս-Հարավ կառուցվող ճանապարհին, ավտոմեքենան հարվածել է գազատար խողովակին, կոտրել այն և հեռացել, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Գազատար խողովակի կոտրման հետևանքով սկսվել է ուժեղ գազի արտահոսք, իսկ մոտ 300 մետր երկարության գազախողովակի տակ տեղադրված 4 հենասյուները կոտրվել են, գազատար խողովակի մի մասը նույնպես կոտրվել է։

Տեղում հայտարարվել է «ԲԻՍ-1»։ Դեպքի վայր են ժամանել նաև պարեկային ոստիկանության Երևանի գծի ծառայողները, ովքեր սահմանազատել են տարածքը և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի փրկարարներն ու «Գազպրոմ»-ի աշխատակիցները կարողանան վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել։

Գազախողովակի տապալվելու հետևանքով վնասվել է նաև 2 ավտոմեքենա. որոնցից մեկը BMW մակնիշի է, ու BMW-ի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց և միայն հրաշքով են դրա վարորդն ու մյուս՝ Mazda մակնիշի ավտոմեքենայի վարորդը փրկվել։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Մեկնաբանել