Գլխավոր ԵՐԵւԱՆ Երևանում բախվել են Opel Vectra-ն ու Opel Zafira-ն. կա վիրավոր

Երևանում բախվել են Opel Vectra-ն ու Opel Zafira-ն. կա վիրավոր

0

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 26 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 36-ամյա Համլետ Ավագյանի վարած Opel Zafira-ն և 57-ամյա Սերոբ Մխիթարյանի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները, shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Երևանի բնակիչ, 49-ամյա Գայանե Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Կարապետյանին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած  շտապօգնության ավտոմեքենային:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Մեկնաբանել