Գլխավոր Հասարակություն Քաջարանի համայնքի ղեկավարին Երեւան տարան․ խուզարկություններ Քաջարանում (վիդեո)

Քաջարանի համայնքի ղեկավարին Երեւան տարան․ խուզարկություններ Քաջարանում (վիդեո)

0

Հուլիսի 8-ի առավոտվանից, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ավտոմեքենայում եւ բնակարանում խուզարկություն են իրականացրել։ Ըստ նրա փաստաբան Ռոբերտ Հայրապետյանի, որ այս պահին ԱԱԾ-ն Երևան է տեղափոխում Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին։

Ըստ Aravot.am-ի աղբյուրների, բացի Քաջարանի համայնքի ղեկավարի տունը խուզարկելուց, խուզարկություններ են իրականացվում նաեւ Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձնանց տներում։  Մասնավորապես խուզարկել են  Քաջարանի նախկին փոխքաղաքապետ Արա Դավթյանի բնակարանը, որը ներկայումս կոմբինատում է աշխատում։

Նույն աղբյուրի տեղեկություններով, բերման է ենթարկվել  կոմբինատի իրավաբանապայմանագրային բաժնի պետ Արա Ղոնյանը։

Մեկնաբանել