Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել էր երկու ավտոմեքենա, եղել էր արգելափակված տուժած։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ռուսական համարանիշներով BMW 3-ի վարորդ 21-ամյա Ռոբերտ Ազարյանը հայտնի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որդին է, իսկ վթարի մեղավորը եղել էր վարորդներից Դ. Ղարիբյանը, որը չթույլատրելի հատվածում շրջադարձ էր կատարել, վթարային իրավիճակ ստեղծել մյուս վարորդների համար, ինչն էլ դարձել էր վթարի պատճառ։
Հետաքննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Հիշեցնենք, բախվել էին «BMW 530» և «BMW 3» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW 530» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել էր «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Փրկարարները «BMW 530» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս էին բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը ևս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:







