Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Մեղրիի համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Մեղրիի համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

0

Հրաժարականի դիմում է ներկայացրել Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։

Զաքարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ համայնքապետարանում ճամպրուկային տրամադրություն է։ «Քանի որ ամսի 26-ին հավանաբար կվերցնեմ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, ապա որոշեցի հրաժարական տամ ու հնարավորություն տաք նոր թիմը աշխատի, առաջիկա օրերը չկորցնենք»,–ասաց Մխիթար Զաքարյանը։

Նա հերքեց, որ իր վրա ճնշում է եղել։ «Ոչ մեկը չի կարող ճնշել, ես արել եմ իմ կամքով»,–ասաց Մեղրիի համայնքի ղեկավարը։

Նշեմ, որ  Մխիթար Զաքարյանը «Հայաստան» դաշինքի 17-րդ համարն է։ Միաժամանակ,վերջինիս նկատմամբ նաեւ ոստիկանությունում նյութեր են  նախապատրաստվում։

Մեկնաբանել